
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բորուսիա»-ն՝ հյուրընկալվելով Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ին, 4-2 հաշվով հաղթանակ տարավ: Հանդիպման մեկնարկից 3 րոպե անց գոլի հեղինակ դարձավ Հենրիխ
Մխիթարյանը: Վերջինս դարպասը գրավեց Մարկո Ռոյսի փոխանցումից հետո: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց 70-րդ րոպեին:




