
«Բատկիվչինա» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը Ուկրաինայի ապագա կառավարության անդամներին անվանել է «քաղաքական մարդասպաններ», քանի որ նրանք ստիպված են լինելու գործել շատ բարդ պայմաններում: «Այս կառավարությունը կանգնելու է շատ մարտահրավերների առջև: Անկեղծորեն պետք է ասել, որ նրանք, ովքեր մտնում են կառավարության կազմի մեջ մի կողմից երկիրն են փրկում, մյուս կողմից պետք է գիտակցել, որ քաղաքական ինքնասպանություն են գործում»,- ասել է նա:
Սպասվում է, որ նոր կառավարության կազմը հիգշաբթի կհաստատվի խորհրդարանում: Յացինյուկին մյուսներից ավելի հաճախ են անվանում որպես վարչապետի հավանական թեկնածու: Նոր վարչապետի պաշտոնին է նաև հավակնում պատգամավոր Պյոտր Պորոշենկոն: Ավելի վաղ որպես նախարարների կաբինետի հավանական ղեկավար նշվում էր նաև Յուլիա Տիմոշենկոյի անունը, սակայն նա հանել է իր թեկնածությունը: Ուկրաինայի Գերագույն ռադայում նոր կառավարության ձևավորման նպատակով ստորագրահավաք է անցկացվում: Նախարարների կաբինետի կազմի բոլոր հնարավոր թեկնածուների անունները համաձայնեցվում են Անկախության հրապարակի ցուցարարների հետ:




