
Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ներկա ու նախկին նախագահների բանավեճի թեման այսօր անսպառ էր: Նախագահ Սերժ Սարգսայանի ելութից մինչև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարաձություններ: Վերածնված Հայոց Համազգային շարժման անդամ Հովհաննես Իգիթյանը նշում է, որ ուկրաինական դեպքերը հայաստանյան 2008-ի մարտի 1-ի դեպքերի հետ համեմատելը դժվար է, քանի որ ստեղծված իրավիճակը յուրահատուկ է, թեպետ պատճառը դարձյալ իշխանություններից դժգոհությունն է: Իսկ Արտակ Զաքարյանն էլ նշում, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ կիրառված սխալ քաղաքականության հետևանք էր:




