ԿարևորՍպորտ

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 8 մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի երիտասարդական հավաքականը 8 մեդալ է նվաճել Ռումինիայում կայացած միջազգային մրցաշարում, որին մասնակցել է 30 երկրի ներկայացուցիչ, հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Վազգեն Բադալյանի գլխավորած երիտասարդական ընտրանու կամզում ոսկե մեդալ է նվաճել 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը։ 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 57 կգ քաշային Գոռ Ազիզյանզը, 80 կգ քաշային Համլետ Ադամյանը, և 92 կգ քաշային Իշխան Հովսեփյանը արժանացել են արծաթե մեդալների։

Եվս 3 բռնցքամարտիկ` Տիգրան Հովսեփյան, Արման Միսկարյանը և Ալբերտ Հարությունյանը նվաճել են բրոնզե մեդալ։

Կարդացեք նաև

Back to top button