Հատուկ նախագիծ

Գինու պատմության թանգարան Հայաստանում․ «Հատուկ նախագիծ»

Հայաստանի գինու պատմության թանգարանը, որ հիմնադրվել է 2017 թվականին, արդեն հասցրել է լիքը զբոսաշրջիկներ ու տեղացիներ հյուրըանկալել: Նրանց թվում բազմաթիվ հայտնի մարդիկ կան՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովից մինչև Պորտուգալիայի հավաքականի լեգանդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն:

Թանգարանը գտնվում է Սասունիկ գյուղում, Աշտարակ քաղաքի ճիշտ հարևանությամբ: Երիտսարդ հնագետ Հայկ Գուլամիրյանը, որ թանգարանի տնօրենն է, ասում է, որ մենք հպարտանում ենք Հայաստանի հազարամյակների պատմություն ունեցող խաղողագործությամբ ու գինեգործությամբ, բայց իրականում այդ հարուստ ժառանգության չնչին տոկոսին էլ չենք տիրապետում:

Թանգարանը երեք մաս ունի, այն կառուցված է մառանի նման՝ գետնից մի քանի մետր խորության վրա, ներսում տպավորություն է, թե ժայռերի մեջ ես: Երեք մասից բաղկացած տարածքը նման չէ մեր իմացած թանգարաններին՝ այն ինտերակտիվ է, տուրը՝ շատ դինամիկ, ցուցանմուշները, որոնց թիվը շուտով կհատի 100-ը, այնքան գրավիչ են, որ յուրաքանչյուրի մոտ կանգնում ես ու սկսում անթիվ հարցեր տալ: Այստեղ կենդանություն է առել նաև Փարաջանովի Նռան գույնը ֆիլմի այն հատվածները, որոնք դուրս են մնացել ֆիլմից՝ խորհրդային գրաքննության պատճառով ու վերականգված տեսնել այդ ամենը, հիացմունք է պատճառում:

Back to top button