Դեռ դպրոցի վերջին տարիներին պարզ էր, որ Արթուր Մանուկյանը շարունակելու է ընտանեկան ավանդույթը և դառնալու է բժիշկ։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետն ավարտելուց հետո վերապատրաստվել է Ռուսաստանի Դաշնությունում, ինչպես նաև Գերմանիայի Տյուբինգեն համալսարանական քաղաքում` վիրաբուժական ստոմատոլոգիայի ոլորտում ստանալով ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ բազային գիտելիքներ և հմտություններ:
Այժմ բժիշկ-ստոմատոլոգ, իմպլանտոլոգ և դիմածնոտային վիրաբույժ Մանուկյանը «Աջափնյակ» ստոմատոլոգիական կլինիկայի հիմնադիրն ու գլխավոր բժիշկն է։