
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 23-ին կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։
ՆԱՏՕ-ի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ հանդիպումը կկայանա ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում:
Այլ մանրամասներ չեն հայտնվում։




