
ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությանն այսօր քննարկվել է փետրվարի 3- ին մեկնարկող ԱԺ գարնանային նստաշրջանի օրակարգը։
ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 113 հարց եւ միջազգային 23 պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 92 հարց, միջազգային 21 պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի եւ փետրվարի 3-6-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն փետրվարի 3-ի ԱԺ նիստում:




