
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար է նշանակվել Ժաննա Անդրեսայանը։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Ժաննա Անդրեասյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»,–նշված է փաստաթղթում։




