ԿարևորՀասարակություն

Հայաստան է այցելել Վրաստանի պատվիրակությունը. ՊՆ

Դեկտեմբերի 12-ից 14-ը ճանաչողական այցով Հայաստանում են Վրաստանի ՊՆ պաշտպանական ինստիտուտների զարգացման դպրոցի «Պաշտպանության և անվտանգության ռազմավարական դասընթացի» ունկնդիրներն ու ղեկավար կազմը:

Պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչությունում։ Հյուրերին ներկայացվել է բրիֆինգ Հայաստանի պաշտպանական և անվտանգային քաղաքականության վերաբերյալ:

Այցի շրջանակներում պատվիրակությունը եղել է նաև ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական և ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարաններում:

Կարդացեք նաև

Back to top button