ԿարևորՔաղաքական

Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանին անվտանգության ապահովման հարցում. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանին անվտանգության ապահովման գործում։

«Ռուսաստանը միշտ ուշադրություն է դարձրել և աջակցել է մեր հայ ընկերներին հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում»,- ասել է Պուտինը՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում:

ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանն անում է հնարավոր ամեն ինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման համար։

«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորմանը, ապա այսօր էլ մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի հասնենք Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորմանը»,-նշել է ՌԴ ղեկավարը՝ հավելելով, որ Ռուսաստանի Դաշնությունը, Ադրբեջանը և Հայաստանը ոչ վաղ անցյալում մեկ պետության մաս են կազմել։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը տեղի է ունեցել այսօր։ Նիստի ընթացքում պետք է քննարկվեր 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ:

Քննարկվելու են նաև Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները։

Կարդացեք նաև

Back to top button