ԿարևորՀասարակություն

Գործընկերություն՝ Սյունիքի մարզի և ֆրանսիական Օվերնյ Ռոն Ալպի միջև

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում է։

Ֆրանսիայի Օվերնյ Ռոն Ալպ նահանգի շրջանային խորհուրդը լիագումար նիստի ընթացքում կայացած քվեարկությամբ հաստատել է Սյունիքի մարզին 300 000 եվրո հատկացնելու նախագիծը:

Տարածաշրջանային մոբիլիզացիոն ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին Ադրբեջանի կողմից ագրեսիայի ենթարկվելուց հետո, ինչպես նաև ակտիվացնել համագործակցությունը Սյունիքի ռազմավարական մարզի հետ։

Քվեարկությանը ներկա է եղել նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Հոկտեմբերի 20-ին Ֆրանսիայի Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի շրջանային խորհրդում ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդես են եկել համատեղ մամուլի հայտարարությամբ՝ ս․թ․ սեպտեմբերի 13-14-ը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի և դրա հետևանքների, Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի և Հայաստանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության, ինչպես նաև ռեգիոնի և Սյունիքի մարզի միջև գործընկերության հաստատման մտադրության վերաբերյալ։

Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը բարձր գնահատել է նախագահ Վոքիեի՝ ադրբեջանական մշտական սպառնալիքների տակ գտնվող Սյունիքի հետ գործընկերության հաստատման հանձնառությունը։

Իբրև միջոցառման արդյունք՝ ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ներկայությամբ, ստորագրել են հայտարարություն «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և Ֆրանսիական Հանրապետության Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի միջև գործընկերության մտադրության մասին»։

Կարդացեք նաև

Back to top button