ԿարևորՀասարակություն

FLYONE ARMENIA-ն իրականացրեց Երևան- Եկատերինբուրգ-Երևան երթուղով առաջին կանոնավոր չվերթը

FLYONE ARMENIA ավիաընկերությունը 2022թ․ հոկտեմբերի 19-ին իրականացրեց Երևան — Եկատերինբուրգ — Երևան երթուղով առաջին կանոնավոր ուղիղ չվերթը:

Երևան — Եկատերինբուրգ — Երևան երթուղով չվերթերը կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Եկատերինբուրգի «Կոլցովո» միջազգային օդանավակայան շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին` հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկի արարողությունը։ FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանն ու չվերթի աջաին ուղևոր Գոհար Խաչատրյանը կտրեցին խորհրդանշական ժապավենը։ Չվերթերի մեկնարկի կապակցությամբ Արամ Անանյանը նշեց. «Այսօր միասին տալիս ենք դեպի Եկատերինբուրգի «Կոլցովո» միջազգային օդանավակայան FLYONE ARMENIA ավիաընկերության կանոնավոր թռիչքների մեկնարկը:

Եկատերինբուրգը ՌԴ չորրորդ քաղաքն է, որ միանում է Հայաստանի առաջին ազգային բյուջետային ընկերության թռիչքային քարտեզին։ Այս իրադարձությունը մեզ համար մեծ կարևորություն ունի և ընկերությունը նախատեսում է առաջիկայում ավելացնել թռիչքների քանակը դեպի ՌԴ՝ տեսանելի ապագայում ներառելով նաև նոր ուղղություններ»։

FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ  App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

Կարդացեք նաև

Back to top button