
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Եվրամիության դիտորդական առաքելության ժամանումը Հայաստան:
Միշելի խոսքերով, առաքելությունը կօգնի վստահության ձևավորմանը և թույլ կտա ԵՄ-ին ավելի լավ աջակցել սահմանային հանձնաժողովներին, որոնք շուտով կգումարվեն Բրյուսելում:
ԵՄ խորհուրդն այսօր որոշում է կայացրել շուրջ 40 դիտորդ տեղակայել Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով:
Դիտորդական առաքելությունը կունենա ժամանակավոր բնույթ և սկզբունքորեն չի տևի երկու ամսից ավելի։
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հաստատել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում համաձայնեցված հռչակագրին, որով երկու պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանների սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի համար, և որ սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա Բրյուսելում մինչև հոկտեմբերի վերջ։ Այս առաքելության նպատակն է վստահություն ձևավորել և զեկույցների միջոցով նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին:
2022 թվականի սեպտեմբերի 22-ին Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի կողմից ստացված նամակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը ԵՄ-ին հրավիրել էր Հայաստանում տեղակայել ԵՄ քաղաքացիական առաքելություն։




