ԿարևորՀասարակություն
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է:
Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, վաղը` հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային գրադարանում կկայանա հանդիսություն, որի ընթացքում վաստակաշատ գրադարանավարները կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍՆ պատվոգրով և շնորհակալագրով:
Միջոցառման ընթացքում կհրապարակվեն նաև «Լավագույն գրադարան-2022» մրցույթի արդյունքները:
Միջոցառմանը կմասնակցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: