ԿարևորՄիջազգային

Կաթոլիկներն ու բողոքականներն այսօր տոնում են Սուրբ Ծնունդը

Աշխարհի միլիոնավոր քրիստոնյաներ՝ կաթոլիկներ եւ բողոքականներ, այսօր տոնում են Սուրբ Ծնունդը։ Ավանդույթի համաձայն՝ գլխավոր պատարագը մատուցվել է Բեթղեհեմում՝ Հիսուսի Քրիստոսի ծննդավայրում։ Երեքշաթի երեկոյան այստեղ անցկացվել է Սուրբ Ծննդյան երթ՝ Երուսաղեմի լատին պատրիարք Ֆուադ Տուալեմի հանդիսապետությամբ։

Բեթղեհեմով է անցնում իսրայելա- պաղեստինյան շփման գիծը, սակայն նախօրեին Իսրայելի իշխանությունները բացել էին դեպի Բեթղեհեմ ճանապարհը, որպեսզի ուխտավորները Երուսաղեմից կարողանային այստեղ հասնել։

Սուրբ Ծննդյան գիշերը բազմամարդ էր նաեւ Վատիկանի սուրբ Պետրոսի տաճարի հրապարակը։ Այստեղ Հռոմի պապ Ֆրանցիսկ Ա- ն իր առաջին սուրբծննյան պատարագն էր մատուցում որպես կաթոլիկ եկեղեցու հովվապետ։ «Եթե մենք սիրում ենք Աստծուն, մեր եղբայրներին եւ քույրերին, ապա գնում ենք դեպի լույսը։ Սակայն եթե մեր սրտերը փակ են, եթե մեզ պատել է գոռոզությունը, սուտը, շահամոլությունը, ապա մեզ եւ մեր շրջապատին պատում է խավարը»,- իր քարոզում ասել է Հռոմի պապը։

Կարդացեք նաև

Back to top button