
Մահացել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը։ Տեղեկությունը հայտնում է ռուսական լրատվամիջոցները` հղում անելով Կենտրոնական կլինիկական հիվանդանոցին։
ԽՍՀՄ նախկին նախագահն այս տարի դարձավ 91 տարեկան։
2021 թվականի հոկտեմբերին կորոնավիրուսի համավարակի պատճառով նա հիվանդանոց էր տեղափոխվել։




