
Նռնակով զինված քաղաքացին ներխուժել է Մասիսի քաղաքապետարանի շենք։ Այս պահին ոստիկանության ներկայացուցիչները բանակցություններ են վարում քաղաքացու հետ։ Այս մասին «Լուրեր»-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել։
«Մասիս խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ,
Քիչ առաջ, տեղեկանալով մեր համայնքապետարանում տեղի ունեցող միջադեպի մասին, շտապ վերադարձել եմ արձակուրդից և այժմ աշխատանքային գործընթացի մեջ եմ:
Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա…»,- ասված է Համբարձումյանի գրառման մեջ։




