Հոգեբան, դերասանուհի, հաղորդավարուհի, յոգայի միջազգային ուսուցիչ Լիլիթ Հարոյանը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետին զուգահեռ, սովորել և ավարտել է Երգի պետական թատրոնի հաղորդավարական բաժինը։
Շարունակելով իրագործել մանկական երազանքը, նա աշխատանքի է անցել հեռուստաընկերություններից մեկում, որպես հաղորդավարուհի, նաև նկարահանվել է հումորային սիթքոմներում:
Աշխատանքին զուգահեռ անցել է յոգայի տարբեր թրեյնինգներ և վերապատրաստումներ, հասնելով յոգայի միջազգային ուսուցչի որակավորման ու աստիճանի: