
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի լարվածության աճի կապակցությամբ, պաշտոնյան գրել է Թվիթերի իր պաշտոնական էջում:
«Եվրամիությունը հանձնառու է խորացնել իր ներգրավվածությունը խաղաղ գործընթացում: Մենք ներգրաված ենք տարբեր մակարդակներով: Կարևոր է թուլացնել լարվածությունը և օգտագործել պատմական հնարավորությունը շրջելու տասնամյակների հակամարտության էջը»,-գրել է նա:




