Մշակույթի համալսարանի հագուստի մոդելավորման բաժնի շրջանավարտ Լուսինեն նկարել է վաղ հասակից։
Վերապատրաստվելով համակարգչային դիզայնի ոլորտում՝ աշխատել է տարբեր գովազդային կազմակերպություններում, համագործակցել է նաև արտասահմանյան ընկերությունների հետ:
Մոտ մեկ տարի առաջ իրագործելով սեփական ստուդիա հիմնելու գաղափարը՝ արվեստը հասանելի է դարձրել նույնիսկ ամենափոքրիկներին։ Ստուդիայի սաներն արդեն հասցրել են մասնակցել հանրապետական և միջազգաին մրցույթների՝ զբաղեցնելով վերին հորիզոնականներ։