Հատուկ նախագիծ

Ամերիկացի Ջեյկոբը պատերազմի ժամանակ Սյունիքում տուն է գնել․ «Հատուկ նախագիծ»

Երբ Ջեյկոբ Փըրսլին ԱՄՆ֊ում ուսումնասիրում էր քրիստոնեության և իսլամի պատմություն, հասկացավ, որ պետք է անպայման տեսնել առաջին քրիստոնյա երկիրը։ Եկավ, տեսավ ու ընտանիքի հետ հաստատվեց Երևանում։

2018֊ին ընկերները Սյունիք էին հրավիրել ու այդ այցից հետո Հակոբը որոշեց Ագարակում տուն գնել։ Հիմա հիմնել է «Ճանապարհորդության տապան» տուրիստական գործակալությունն ու ներդրողների է փորձում բերել Սյունիք։

Ագարակում լեզվի կենտրոն են բացել, ճամբարներ են կազմակերպում։ Հակոբի երեխաները վարժ խոսում են հայերեն, բացահայտում են Հայաստանը ծնողների հետ ու պատմում ամերիկացի ընկերներին փոքր երկրի մեծ սրտի մասին։

Back to top button