
ՀԲԸՄ միջոցներով և ֆրանսահայ կամավորների օգնությամբ կապիտալ վերանորոգվում է Սարիգյուղի մանկապարտեզի տանիքի մի մասը և երկրորդ հարկը։ Վերանորոգումից հետո մանկապարտեզը կապահովվի նաև նոր գույքով։

Կամավորներին հանդիպել և իրենց կատարած ազգանվեր գործի համար շնորհակալություն է հայտնել Իջևան խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արգիշտի Ամիրխանյանը։




