ԿարևորՀասարակություն

Դեկտեմբերի 5- ից Սեւանում կարգելվի ձկի եւ խեցգետնի որսը

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով Սևանա լճում սիգ և իշխան ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 25-ը դադարեցվել է Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը, հայտնում են բնապահպանության նախարարությունից։

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է շուրջօրյա շրջիկ հսկողություն իրականացնել լճի առափնյա տարածքում և գետաբերաններում, ինչպես նաև ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության, ոստիկանության Գեղարքունիքի տարածքային բաժնի, Գեղարքունիքի մարզապետարանի և համայնքների ղեկավարների հետ կազմակերպել ստուգայցեր: Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է  վերահսկողական ստուգայցեր կազմակերպել Սևանա լիճը գոտևորող մայրուղիներում, քաղաքային շուկաներում և լիճ թափվող գետերի վրա:

Հրամանագրով սահմանված միջոցառումները արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը և Գեղարքունիքի մարզպետարանը ստորագրել են  որսի արգելման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ծրագիր:

 

Կարդացեք նաև

Back to top button