
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատել են «Շտապօգնություն» ՓԲԸ-ից:
Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է դատական նիստի ընթացքում. նա կորցրել էր գիտակցությունը: Դատարան ժամանած Շտապօգնության բրիգադին չի հաջողվել փրկել պրոդյուսերի կյանքը:
Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար:




