
Այսօր «Ավրորայի» համահիմնադիր Նուբար Աֆեյանին շնորհվել է Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան:
Արարողության ընթացքում Նուբար Աֆեյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել ուսանողների հարցերին:
Նուբար Աֆեյանը մասնակցել է կենսաբանական ուղղվածություն ունեցող գիտական և տեխնոլոգիական 20-ից ավելի հաստատությունների հիմնադրմանն ու կայացմանը, հանդես է եկել մարդասիրական նախաձեռնություններով, արժանացել է պետական պարգևների և մրցանակների։




