Հունիսի 25-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղադրվել է մետաղական կոնստրուկցիա, որի կենտրոնական մասում ամրացված ապակու վրա տպագրված է տաճարի վերակազմության գծապատկերը, վերջինիս շնորհիվ հնարավոր է պատկերացում կազմել տաճարի ամբողջական տեսքի մասին։
Օգտվելով ճարտարապետ, հնագետ Թորոս Թորամանյանի վերակազմության նախագծից՝ Ճարտարապետության և շինարարության համալսարանի գիտաշխատող, Էրեբունի թանգարանի ճարտարապետ-վերակազմող Ռուբեն Սարգսյանը և միջավայրի դիզայներ Արման Ստեփանյանը Awesome foundation-դրամաշնորհի միջոցներով և STEKO ՍՊԸ- ի աջակցությամբ իրականացրել են «Զվարթնոց» տաճարի վերակազմության նախագիծը:
«Հուշարձանների պահպանություն» ՊՈԱԿ-ը՝ ի դեմս տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանի, շնորհակալություն է հայտնում տաճարի վերակազմության նախագծի հեղինակներին: