

Ամերիկյան Կալամազու քաղաքի Լոյ Նորիքս ավագ դպրոցի թերթը՝ Նայթ Լայֆը, հրատարակվում է 1960 թվականից, իսկ 2019-ից արդեն հարմար տեղավորվել է համացանցում:
Դպրոցն ունի լրագրության դասաժամ, որը կամավոր հիմունքներով հավաքված աշակերտների թիմ է 28 տարվա ուսուցչուհի Թիշա Բենքշոփի գլխավորությամբ:
Նայթ Լայֆի թղթակից 16-ամյա Ժոզեֆինը մուլտիմեդիա խմբագրի օգնական է ու հիմնականում լուսաբանում է աշակերտների անվտանգության հետ կապված խնդիրներ, իսկ նրա գործընկեր Մարիուփը Նայթ Սփոք թիմում է ընդգրկված, որի մասնակիցները դուրս են գալիս փողոց ու զվարճալի հարցեր տալիս քաղաքի բնակիչներին:
Սա թեթև ամսագիր չէ, սա աշակերտների՝ դպրոցն ու համայնքը փոխելու ձգտումների, նրանց բողոքների, խնդիրների ու մարտահրավերների մեկտեղում է:
Թիշա Բենքշոփն անգամ, լինելով անգլերեն լեզվի մասնագետ, հասուն տարիքում ընդունվել է համալսարան, ուսումնասիրել լրագրություն, որպեսզի կարողանան բարձր որակի աշխատանքներ ներկայացնել ու ինչպես իրենք են ասում՝ փոխել համայնքը: