Հատուկ նախագիծ

Լրագրող Ռեյն Քուչը ոգեշնչել է անօթևան Մոյին փոդքասթ սկսել․ «Հատուկ նախագիծ»

Այս պատմությունը ամերիկացի լրագրող Ռեյն Քուչի ու Միչիգան նահանգի Կալամազու քաղաքի անօթևան բնակչի՝ Մոյի ընկերության մասին է: Քուչն աշխատել է ԱՄՆ-ի ազգային ռադիոյում, իսկ հիմա խմբագրում է Հանրային լրագրության հարթակի նյութերը:

Ռեյնը հիմնականում անդրադառնում է սոցիալական խնդիրների լուսաբանմանը ու նրա գործունեության թիրախում են նաև անօթևան մարդիկ: Մոյի հետ նյութի վրա աշխատել է ամիսներ շարունակ:

Հիշում է, որ մի քանի ամիս առանց ձայնագրիչի գնում էր Մոյի կացարան, հետո միասին թափառում էին քաղաքում, գնում գրադարան, սրճարան: Ամիսներ անց միայն Ռեյնը սկսեց ձայնագրել նրա պատմությունը ու նաև տեսանկարահանել, որի հղումը կգտնեք այս նկարագրության վերջում:

Սա պատմություն է այն մասին, թե ինչպես լրագրողը քաջալերեց անտուն Մոյին փոդքասթ սկսել ու թե ինչպես մեզնից ամեն մեկը կարող է փոխել մյուսի կյանքը: Ռեյնի Քուչի՝ Մոյին նվիրված հոդվածն ու տեսանյութը՝ https://bit.ly/3anPLU6

Back to top button