ԿարևորՀասարակություն

Մշակութային անվանի գործիչները կհանդիպեն Creative Armenia Week գագաթնաժողովին 

Creative Armenia-ն ուրախ է հայտարարել 2022թ.-ի Creative Armenia Week մեկշաբաթյա վիրտուալ գագաթնաժողովը, որը տեղի կունենա հունիսի 27-ից հուլիսի 1-ը։

Պանելային քննարկումներին կմասնակցեն երաժիշտ Տիգրան Համասյանը, նկարիչ Տիգրան Ձիթողցյանը, կինոպրոդյուսեր Հովարդ Ղազանջյանը, արվեստի համադրող Եվա Խաչատրյանը, գիտնական դոկտոր Գարիկ Իսրայելյանը և շատ այլ արվեստագետներ ու առաջնորդներ, ովքեր կերտում են այսօրվա ստեղծարար տեսարանը։

Մշակութային գործիչները կհանդիպեն շաբաթվա ամեն օր՝ բացահայտելու արվեստի, գիտության և ստեղծարար արդյունաբերության ամենաազդեցիկ գաղափարները։

«Մենք ուրախ ենք միավորել անվանի արվեստագետներին և փայլուն արվեստի գործիչներ` հայ արվեստի ապագայի վերաբերյալ դինամիկ և խորասույզ քննարկումների շուրջ»,- ասում է Creative Armenia-ի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանը։

«Եվ մենք բոլորին հրավիրում ենք միանալ մեր մեկշաբաթյա վիրտուալ գագաթնաժողովին՝ ոգեշնչման համար»։

Գագաթնաժողովի ծրագիրն է. 

Երկուշաբթի, հունիսի 27-ին, ժամը 21:00 (Երևան)  / 10:00 (Լոս Անջելես)

«Տիգրան x Տիգրան»՝ վիրտուալ պանելային քննարկում երաժշտության և վիզուալ արվեստի տաղանդներ Տիգրան Համասյանի և Տիգրան Ձիթողցյանի մասնակցությամբ։ Պանելային քննարկումը կվարի Creative Armenia-ի հիմնադիր Կարին Հովհաննիսյանը։

Երեքշաբթի, հունիսի 28-ին, ժամը 21:00 (Երևան)  / 10:00 (Լոս Անջելես)

«Հետաքրքրասեր համադրողներ»՝ վիրտուալ պանելային քննարկում Հայաստանի ժամանակակից արվեստի տեսարանը առաջ մղող համադրողներ Արմեն Եսայանցի, Եվա Խաչատրյանի և Վիգեն Գալստյանի մասնակցությամբ։ Պանելային քննարկումը կվարի Աննա Գարգարյանը։ 

Չորեքշաբթի, հունիսի 29-ին, ժամը 21:00 (Երևան)  / 10:00 (Լոս Անջելես)

«A Producer’s Life»՝ վիրտուալ քննարկում լեգենդար հոլիվուդյան պրոդյուսեր Հովարդ Ղազանջյանի հետ, ով The Empire Strikes Back, Raiders of the Lost Ark, Return of the Jedi և շատ այլ դասական ֆիլմերի արտադրության առաջնագծում է եղել։ Զրույցը կվարի Creative Armenia-ի հիմնադիր փոխտնօրեն Ալեք Մուհիբյանը։

Հինգշաբթի, հունիսի 30-ին, ժամը 21:00 (Երևան)  / 10:00 (Լոս Անջելես)

«Գիտության արվեստը»՝  վիրտուալ քննարկում արվեստի և գիտության կարգավիճակի շուրջ անվանի աստղաֆիզիկոս և «STARMUS» փառատոնի հիմնադիր դոկտոր Գարիկ Իսրայելյանի, մեդիա արվեստագետ և լանդշաֆտային ճարտարապետ դոկտոր Արուսիակ Գաբրիելյանի և թվային նկարիչ Էսպեն Վ. Կլյուգեի հետ։ Պանելային քննարկումը կվարի Creative Armenia-ի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանը։

Ուրբաթ, հուլիսի 1-ին, ժամը 16:00 (Երևան)

«Artbox տոնակատարում»՝ ուղիղ հեռարձակմամբ միջոցառում, որում կներկայացվեն 29 նախագծերը և Artbox-ի առաջին նախագծի հաջողակ ավարտը, որը ստեղծվել է Creative Armenia կողմից և իրականացվել Եվրոպական Միության և GIZ-ի՝ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» հետ համագործակցությամբ։

​Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է արվեստի տարբեր ոլորտների նորարար ստեղծագործողների։

Կարդացեք նաև

Back to top button