«Կոմանդոս» ռազմամարզական ակումբում այսօր պատրաստվում են վաղվա զինվորները։ Ռազմական գործի փոքրիկ գիտակները դպրոցում դասերից հետո գիրք ու գրիչի հետ գործերն ավարտել, համազգեստը հագել, այստեղ են շտապել։
Շաբաթվա 2-3 օրը վարժանքներ են, օրակարգը խիստ է ու չի զիջում պրոֆեսիոնալ բանակայինին։ Փոքրիկ հատուկջոկատայինների մարզումները հաճախ մարզադպրոցից դաշտային տարածք, անտառներ են տեղափոխվում։




