ԿարևորՀասարակություն

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կոմիտաս-Վաղարշյան հատվածում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կոմիտասի պողոտա (շուկայի ուղղությունից) — Վաղարշյան փողոց (Դեպի Դավթաշեն) հատվածում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 1-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Կոմիտասի պողոտա (շուկայի ուղղությունից) — Վաղարշյան փողոց (դեպի Դավթաշեն) հատվածում: Նախկինում գործող երեք երթևեկելի գոտիներն այժմ արդեն չորսն են:

Ընդ որում, Կոմիտասի պողոտայից իջնող և աջ շրջադարձով դեպի Դավթաշեն տանող 1-ին երթևեկելի գոտում միշտ վառվելու է լուսացույցի կանաչ ազդանշանը: Մյուս երեք գոտիները կանաչ ազդանշանի դեպքում ուղղորդում են դեպի Կասյան փողոց»:

Կարդացեք նաև

Back to top button