
Մայիսի 26-ին Սյունիքի մարզպետարանում «Ռազմավարական զարգացման գործակալության» փորձագետները ներկայացրել են «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ Հարավ-Հյուսիս 2» ծրագիրը եւ կազմակերպության կողմից մշակված «Նախրաքարշի նախագիծը»։

Վերջինիս նպատակն է Սյունիքի մարզի Տեղ, Գորիս ու Տաթեւ համայնքներից դեպի Գորայք համայնքի հեռագնա արոտավայրեր անասնագլխաքանակի սեզոնային արոտահանման ճանապարհի՝ նախաքարշի, կազմակերպման երթուղու տեղորոշումը՝ քարտեզագրումով եւ այն սպասարկող ենթակառուցվածքների նախագծանախահաշվային աշխատանքների կատարումը։
Շահառուներն են վերոնշյալ համայնքների՝ անասնապահությամբ զբաղվող տնտեսություններն ու համայնքապետարանները։ Հանդիպմանը մասնակցել են Սյունիքի մարզպետարանի, մարզի համայնքապետարանների, ՀՀ ՊՆ-ի ներկայացուցիչներ։ Քննարկման մասնակիցները նախագիծը մշակողներին առաջարկներ են ներկայացրել, որոնք հաշվի կառնվեն դրա վերամշակման ու ծրագրի իրականացման ժամանակ։




