ԿարևորՄշակույթ

Հրազդան մարզադաշտը արագ վերանորոգվում է. առջեւում փոթորկոտ համերգներ են

«Հայա» լայնամասշտաբ երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանում ելույթ կունենան համաշխարհային ճանաչում ունեցող ռեփեր 50 Cent-ը, Զազը և Led Zeppelin Symphonic-ը: Համերգներն անցկացվելու են Երևանում՝ «Հրազդան» մարզադաշտում, որտեղ երկար տարիներ միջոցառումներ չեն կազմակերպվել:

«Հրազդան» մարզադաշտում այս պահին բարեկարգման ակտիվ աշխատանքներ են. առաջիկայում համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի համերգներն են` համաշխարհային ճանաչում ունեցող ռեփեր 50 Cent, Զազ և «Լեդ Զեփելին» սիմֆոնիկ նախագիծ: Փառատոնի հիմնադիր «Երևանյան Հեռանկարներ» 23-րդ միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը հուսով է` «Հայա» փառատոնը նոր էջ կբացի Հայաստանի մշակութային, տնտեսության և այլ ոլորտների համար, քանի որ այն կրկնակի ու տասնապատիկ գովազդելու է Հայաստանը։

«Զազի համերգը տեղի կունենա հունիսի 25-ին, ռեփեր 50 Cent-ի համերգը՝ հուլիսի 1-ին, իսկ հուլիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտում ելույթ կունենա Led Zeppelin Symphonic-ը: Այն բացառիկ նախագիծ է, որտեղ լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ:

 Փառատոնի հիմնադիրն ասում է,որ համերգային տեխնիկայի հիմնական մասը բերվելու է արտերկիրց։ Եվ իրենք շատ լուրջ ուսումնասիրել են Հրազդան մարզադաշտի տարածքը, որպեսզի այն լինի առավել անվտանգ։

 «Գուցե սպորտային իրադարձությունների համար դա շատ մեծ ներդրումներ է պահանջում, սակայն մենք մարզադաշտը դիտարկեցինք որպես համերգային վայր, որտեղ հնարավոր է 54 հազար մարդու ընդունել: Մեր երկրում նման երկրորդ տեղ չկա: Երբ հայտարարենք, օրինակ, Ջենիֆեր Լոպեսի կամ Էնրիկե Իգլեսիասի համերգների մասին, մեզ էլի նման տարածք հարկավոր կլինի: Ուրախ եմ, որ քաղաքին կվերադարձնենք այդ մարզադաշտն այլ գույնով»,-նշեց Հովհաննիսյանը:

Փառատոնը մասնավոր միջոցներով է իրականացվում, սակայն չի բացառվում, որ առաջիկայում համագործակցեն նաև պետության հետ: Կազմակերպիչները նախատեսում են համերգներ նաև քաղաքից դուրս գտնվող գեղատեսիլ վայրերում, ուր այցելուները կարող են գիշերել վրաններում և մի քանի օր ապրել ՀԱՅԱ-ի «փառատոնային քաղաքում»: Համերգների տոմսերի վաճառքն արդեն սկսված է ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:

Կարդացեք նաև

Back to top button