
Ապամոնտաժվել է Մաշտոցի 43 հասցեում տեղադրված ապօրինի գովազդը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Առանց համապատասխան թույլտվության տեղադրված գովազդներն ապամոնտաժվելու են։
Երևանի համայնքի սահմաններում արտաքին գովազդ տեղադրելու համար անհրաժեշտ է դիմել Երևանի քաղաքապետարան՝ թույլտվություն ստանալու համար։




