
Մայիսի 6-8-ը Դիլիջանի քաղաքային այգում կանցկացվեն հայկական ուտեստների պատրաստման վարպետաց դասեր։ Ինչպես հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն, գաստրո միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 20 ռեստորան Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից և մայրաքաղաք Երևանից։
Կազմակերպիչների փոխանցմամբ՝ Դիլիջանի բոլոր ռեստորաններում կանցկացվեն գաստրոքվեսթեր։
Փառատոնի կազմակերպիչն է Go To Armenia զբոսաշրջային նախագիծը:




