
Սփյուռքահայ պատանիների և երիտասարդների շրջանում ազգային ինքնության պահպանման և զարգացման նպատակով ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստանում իրականացնում է «Քայլ դեպի տուն» երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագիրը:
Սփյուռքի պատանիները հայրենիքը ճանաչելու աննախադեպ հնարավորություն ունեն:
«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրրը 13-18 տարեկանների համար է: Ծրագրի հայաստանյան ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը: 14 օրերի ընթացքում պատանիները բացահայտում են հայրենիքը, սովորում մայրենին, հայկական երգ ու պարեր: Ծրագիրը կիրականացվի հունիսի 27-ից օգոստոսի 20-ը՝ 4 փուլով:
Այս պահին արդեն կա շուրջ 400 հայտ 13 երկրներից: Ծրագրին դիմել՝ այստեղ:




