ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ Մարինեն ուսումը շարունակել է հարազատ բուհի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում:
Ներկայումս ՀՀ ԳԱԱ ազգագրության և հնագիտության իստիտուտի էթնոսոցիոլոգիայի բաժնի ասպիրանտ է։ Անցած ճանապարհին փոխելով ասպարեզները՝ շարունակ նորն ու անծանոթը իր համար բացահայտող Մարինեն խորհուրդ է տալիս լինել համարձակ ու համառ և աշխատել ինքնաճանաչման ուղղությամբ: