Թուրք-հայկական հարաբերություններում նկատվող փոփոխություններն արտացոլված են թուրքական սերիալներում` մասնավորապես` «Հեռավոր քաղաքի հեքիաթը» սերիալում։
Իսկ ահա «Ռազմիկը» սերիալում կան հակահայկական քարոզչության շեշտադրումներ։ Ներկայացված են թուրքական բանակի հատուկ ստորաբաժանման իրականացրած գործողությունները Թուրքիայում, Սիրիայում և մի շարք երկրներում։
Այս ջոկատը հայերի դեմ ուղղված հույժ գաղտնի հանձնարարություններ է կատարում Ադրբեջանում։ Նրանց են միանում նաև թուրքալեզու երկրներից եկած կամավորները, որոնցից յուրաքանչյուրի համազգեստի վրա ասեղնագործված է նրա պետության դրոշը։
Նրանք ասում են, որ ոչ թե սեփական երկիրն են ներկայացնում պատերազմում, այլ դրան մասնակցում են իրենց հոգու կանչով։
Թեմային է անդրադառնում թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Նաիրա Պողոսյանը։ «Թուրքական սերիալները և Հայկական հարցը»՝ մաս 4-րդ: