
Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով Եվրախորհրդարանի պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալջուրանդը Ադրբեջանին հորդորել է անմիջապես հետ քաշել զորքերը։
Ուրբաթ օրը տիկին Կալջուրանդը տեսակոնֆերանսի միջոցով հանդիպում է ունեցել ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Ջավանշիր Ֆեյզիևի հետ։
Մարինա Կալյուրանդը իր մտահոգությունն է հայտնել նախորդ շաբաթ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա նախահարձակ ռազմական ներխուժման կապակցությամբ, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի խախտում է։
«Ես կոչ եմ արել անհապաղ հետ քաշել ուժերը շփման գծից՝ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ երկրների կոչերին համապատասխան։ Ես նաև հիշեցի Եվրախորհրդարանի 2022 թվականի մարտի 10-ի բանաձևը Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ և ընդգծեցի, որ Ադրբեջանը պետք է շտապ թույլ տա ՅՈՒՆԵՍԿՕ-ի պլանավորված անկախ տեխնիկական առաքելությանը մուտք գործել տարածաշրջան և անխոչընդոտ կատարել իր աշխատանքը»,- նիստին հաջորդած հայտարարության մեջ ասել է Մարինա Կալջուրանդը։
Նա նաև ողջունել է ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպման հայտարարությունը և հույս հայտնել, որ ԵՄ-ն կկարողանա նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։
«Ես կոչ եմ արել Ադրբեջանին զերծ մնալ ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք կարող են խաթարել նման ջանքերը»,- ասել է նա:
«Ես բարձրաձայնեցի իմ մտահոգությունները և լրացուցիչ տեղեկություններ խնդրեցի պարոն Ֆեյզիևի մերձավոր ընտանիքի անդամների հաշիվներից զգալի գումարի առգրավման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի վճռի վերաբերյալ, որը լվացվել է այսպես կոչված «Ադրբեջանական լվացքատան սխեմայով»,-հավելել է Մարինա Կալջուրանդը:




