
Մարտի 22-ին դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է լորդ Դեյվիդ Ալթոնի հետ։
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-բրիտանական երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորություններին։ Դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Հայաստան-ՄԹ համագործակցության օրակարգը եւ դրա զարգացման հեռանկարները։
Դեսպանը ներկայացրել է նաև Հայաստանի եւ Արցախի շուրջ վերջին զարգացումները եւ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ քաղաքականությունը, որի վերջին վառ օրինակներից է Արցախի գազատարի վերանորոգման աշխատանքներին խոչընդոտելը, ինչի հետեւանքով Արցախում գազամատակարարումը խափանված է, որն Արցախում հանգեցրել է հումանիտար ճգնաժամի:
Վարուժան Ներսեսյանը երախտագիտություն է հայտնել լորդ Ալթոնին իր հայանպաստ գործունեության եւ Հայաստանին և Արցախին վերաբերող առանցքային կարեւորության հարցերի մասին մշտապես բարձրաձայնելու համար։




