ԿարևորՀասարակություն

Կտեղադրվի 460 նոր վերելակ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր ֆեյբուքյան էջում ամփոփել է ավագանու նիստում հաստատված մի քանի ծրագրեր։

«Երեկ Երևանի ավագանու նիստում ընդունվեց 2022 թվականի լրամշակված բյուջեի նախագիծը, որով հաստատվեցին մի քանի կարևոր ծախսային ծրագրեր, մասնավորապես. 

  • Կներկրվեն 100 հատ 12 մետրանոց եվրոպական արտադրության ավտոբուսներ, որոնք ձեռք կբերվեն ՀՀ Կառավարության և ՎԶԵԲ-ի աջակցությամբ,
  • Կտեղադրվի 460 նոր վերելակ՝ նախորդ տարվա 54-ի համեմատ, որի համար համայնքային բյուջեից կհատկացվի շուրջ 3,2 մլրդ դրամ,
  • Ձեռք կբերվի ժամանակակից 10 տրոլեյբուս,
  • Երևանյան լճի աջակողմյան հատվածում հանգստի գոտի կառուցելու նպատակով կհատկացվի 190 մլն դրամ, ինչպես նաև կմաքրվի հարակից տարածքը,
  • Կկառուցվեն 20 նոր մինի ֆուտբոլային խաղադաշտեր, որոնց համար համայնքային բյուջեից կհատկացվի հավելյալ 140 մլն դրամ
  • Կկառուցվեն թենիսի 2 կորտեր Շենգավիթ վարչական շրջանում, որի համար համայնքային բյուջեից կհատկացվի 61 մլն դրամ
  • 2022-ին հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև Կենտրոն վարչական շրջանում գտնվող Աբովյան պուրակում,
  • Կհիմնանորոգվի նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակի 40-ամյակի հուշահամալիրի այգին, կվերագործարկվեն շատրվանները,
  • Շուրջ 350 մլն դրամով կարդիականացվի նաև Աշտարակի խճուղու լուսավորությունը,
  • Երևանյան փողոցներում լրացուցիչ կտեղադրվի հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող 28 լուսացույց»:

Կարդացեք նաև

Back to top button