Հայոց ցեղասպանության ծրագիրը մտահղացել են Աբդուլ Համիդն ու նրա շրջապատը։ 1878 թվականին, երբ Հայկական հարցը միջազգայնացավ, մեծ տերությունների կողմից այն սկսեց օգտագործվել սեփական շահերի համար Օսմանյան կայսրության վրա ճնշում գործադրելու նպատակով։
Աբդուլ Համիդն որոշում է ազատվել Հայկական հարցից՝ առաջին հերթին ոչնչացնելով արևմտահայությանը։ Սուլթանական պալատից հեռագրական կապի միջոցով հրահանգներ էին տրվում նահանգապետներին, որ տեղերում կազմակերպեին հայերի կոտորածները։
Թուրքական բարձրագույն իշխանական մարմնի կողմից ստեղծված ցեղասպանական ծրագրով էր ոչնչացվում հայությունը։ Յոհաննես Լեփսիուսը բացահայտել է դրա կատարման մեխանիզմը։
Թեմային է անդրադառնում ակադեմիկոս, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ «Տարհանել և ոչնչացնել հայությանը»՝ մաս 6-րդ: