ԿարևորՀասարակություն

Եզդիերենի դասընթացներ՝ Հանրային ռադիոյում

Հայաստանի հանրային ռադիոյի Արտասահմանի և ազգային փոքրամասնությունների համար տրվող հաղորդումների խմբագրությունը գործարկում է փորձարարական ծրագիր՝ եզդիերենի ուսուցման կենտրոն:

Նպատակը եզդիների շրջանում մայրենի լեզվի տիրապետման մակարդակի բարձրացումն է: Դասերը կանցկացվեն ոչ աշխատանքային ժամերին, Ռադիոտանը՝ Ալեք Մանուկյան 5 հասցեով:

Դասավանդելու է Հանրային ռադիոյի եզդիերեն հաղորդումների սիրված հաղորդավար, Հայաստանի վաստակավոր լրագրող Հասան Թամոյանը: Ուսուցումն անվճար է:

Դասընթացների ավարտին կտրվի վկայական: Տարիքային սահմանափակում չկա:

Մանրամասների համար զանգահարել՝ 010 570 970 աշխատանքային օրերին, ժամը 11-ից 16-ը։

Կարդացեք նաև

Back to top button