ԿարևորՔաղաքական

Ռուս-ուկրաինական բանակցությունները մեկնարկել են

Բանակցությունները ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև սկսվել են։

Մինչ դրանց մեկնարկը Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտնել է, որ հանդիպման բոլոր մասնակիցների համար, որը տեղի է ունենում Ուկրաինայի և Բելառուսի սահմանին, երաշխավորված կլինի անվտանգությունը։

Մակեյի խոսքով՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս ունի, որ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի լուծում գտնել բոլոր ճգնաժամային հարցերին։

Ուկրաինական պատվիրակության կազմում են «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որի կազմում են փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը և պատգամավոր Լեոնիդ Սլուցկին։

Կարդացեք նաև

Back to top button