
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ շատ մոտ ապագայում Ուկրաինան Վաշինգտոնից կստանա ևս 350 միլիոն դոլար՝ պաշտպանական նպատակների համար։
- Բայդենը Պետդեպին հանձնարարել է Ուկրաինային 600 միլիոն դոլարի «անհապաղ ռազմական օգնություն» տրամադրել
Բլինկենի խոսքով՝ օգնության նոր փաթեթը կներառի պաշտպանական զենքի մատակարարում, որը պետք է օգնի Կիևին «դիմակայելու զրահատեխնիկայի, օդային և այլ սպառնալիքներին»։




