ԿարևորՀասարակություն

Դեսպան Մկրտչյանը զրուցել է հունահայ ոսկերչական մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը եւ Տիկին Իլզե Պաեգլե-Մկրտչյանը այցելել են Աթենքի միջազգային ոսկերչական ցուցահանդես եւ ներկա գտնվեցին բացման արարողությանը։

Նրանք մոտեցել եւ ծանոթացել են Հունաստանում գործող եւ ցուցահանդեսին մասնակցող հունահայ մի քանի ոսկերչական ընկերությունների (Orofasma, ID- International Diamond, Kevork, Punica Jewels, Karest Jewelry) ներկայացուցիչներին եւ նրանց տպավորիչ աշխատանքներին։

Վերջինները դեսպանին եւ նրա տիկնոջը ներկայացրել են իրենց աշխատանքի առանձնահատկությունները։ Աթենքի ոսկերչական ցուցահանդեսը բաց է փետրվարի 25-28-ը Մետրոպոլիտան Էքսպոյում։

Կարդացեք նաև

Back to top button