
Վերիշեն բնակավայրը կունենա հիմնանորոգված մանկապարտեզ: Քանի որ մանկապարտեզ հաճախում են երկու բնակավայրերի՝ Վերիշենի և Ակների փոքրիկները, հերթագրությունների թիվը զգալի մեծացել է, նոր խմբասենյակներ ավելացնելու անհրաժեշտությունը դարձել է հրատապ։
Այժմ մանկապարտեզին կից նոր մասնաշենքեր են ավելացվում, որպեսզի խմբասենյակներ ավելացնելու հնարավորություն լինի:Մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի և «Ամերիկյան Փարոս» հիմնադրամի հետ համատեղ ծրագրի շրջանակներում:




