
2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականն այսօր հյուրընկալեց Բուլղարիայի ընտրանուն։Առաջին խաղակեսի 44- րդ րոպեին կարմիր քարտ ստացավ բուլղարացի պաշտպան Նիկոլայ Բոդուրովը, որին հաջորդած տուգանային հարվածը (45- րդ րոպե) փայլուն իրացրեց Արաս Օզբիլիսը՝ առաջ մղելով մեր թիմին։
Երկրորդ խաղակեսում՝ 61-րդ րոպեի,ն Իվելին Պոպովը հաջողությամբ իրացրեց տուգանայինը եւ հավասարեցրեց խաղի հաշիվը։ Արդեն երկու րոպե անց՝ 63- րդ րոպեին Սվետոսլավ Դյակովն ստացավ երկրորդ դեղին քարտը եւ լքեց դաշտը։ Բուլղարացիները այնուհետեւ խաղը շարունակեցին արդեն 9-ը ֆուտբոլիստուվ։ Խաղի վերջին րոպեներին՝ 87- րդ րոպեին, Յուրա Մովսիսյանի հարվածը մեր հավաքականին բերեց հերթական երեք միավորը։
Մրցաշարային աղյուսակում Հայաստանի հավաքականն այժմ ունի 12 միավոր։ Հոկտեմբերի 15- ին նա Նեապոլում իր ուժերը կչափի Իտալիայի հավաքականի հետ։




