
Ուկրաինան որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նման որոշմամբ երկու կողմերն էլ զրկվում են դիվանագիտական հարթությունում երկկողմ հաղորդակցության հնարավորությունից։ Ուկրաինացի և ռուս դիվանագետները դադարեցնում են իրենց գործունեությունը։ Երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները տեղի են ունենում երրորդ երկրների միջնորդությամբ։




